Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ստոլտենբերգ. Ես Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ լուռ չեմ մնացել

Ստոլտենբերգ. Ես Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ լուռ չեմ մնացել
01.06.2016 | 10:53

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ լուռ չի մնացել:
«Ես վճռականապես աջակցել եմ նախաձեռնություններին, որոնք ուղղված են բանակցությունների միջոցով քաղաքական կարգավորման ձեռքբերմանը, վճռականորեն աջակցել եմ հրադադարի պահպանման ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով Վարշավայի համալսարանի հայ ուսանողուհու հարցին, թե ինչու ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները լուռ մնացին ադրբեջանցի զինվորների վայրագությունների պարագայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ինքը Ղարաբաղի հարցով հայտարարություն է արել և հիշեցրել է հակամարտության քաղաքական լուծման կարևորության մասին:
«Ես չեմ հավատում ռազմական լուծմանը: Ես չեմ կարծում, որ մեզ ավելի շատ զորքեր են պետք կամ ավելի շատ ռազմական ներկայություն, բայց մեզ ուժեղ աջակցություն է պետք»,- ասել է նա՝ կոչ անելով ներգրավված կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ